Login

Menu

NewsWorkAbout usContact usContact
Home Page
Menu
Delivery
News
Work
About us
Contact us
Contact
Privacy policy

©  2026 Karas

Web design and programmingBeeOnCodeLogo

0
$

News

Որակի վերահսկում և սննդի անվտանգություն

Որակի վերահսկում և սննդի անվտանգություն

«Կարաս գրուպ» ում սննդի որակի և անվտանգության վերահսկումը շարունակաբար եղել է առաջնային նպատակներից մեկը։

 

2016 թվականին ներդրված HACCP (Hazard Analysis and Critical Control Point) համակարգը դարձել է մեր սննդի արտադրության անբաժանելի մասը՝ ապահովելով սննդի անվտանգության ռիսկերի արդյունավետ կառավարումը:

 

HACCP-ը միջազգային ճանաչում ունեցող մեթոդ է, որն ուղղված է սննդի պատրաստման ամբողջ գործընթացում հնարավոր վտանգների կանխարգելմանը սկսած հումքի ստացումից մինչև վերջնական արտադրանքի մատուցում։ Առաջատար սննդի ցանցերը, կիրառելով այս համակարգը, կարողանում են հայտնաբերել վտանգավոր գործոնները և արդյունավետ լուծումներ գտնել։Կարասի նպատակը հաճախորդներին բարձրորակ, անվտանգ և էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված ուտեստներ մատուցելն է։ HACCP համակարգը թույլ է տալիս խուսափել ցանկացած ռիսկից, որը կարող է վտանգել սննդի անվտանգությունը։

 

Կարաս ազգային սննդի ցանցում մշտապես կարևորվել են անձնակազմի թրեյնինգները, որոնք կազմակերպվում են բոլոր օղակներում աշխատակիցներին անհրաժեշտ հմտություններ փոխանցելու և արտադրության ընթացքում հնարավոր վտանգները հայտնաբերելու նպատակով։ Մասնագետները սովորում են, թե ինչպես պետք է կանխարգելել ռիսկերը և վերահսկել սննդի պատրաստման գործընթացի բոլոր փուլերը։

 

Կարասի մասնաճյուղերում սննդի որակը խստորեն վերահսկվում է ներդրված համակարգի համաձայն։ Սննդամթերքը հումքի ստացումից մինչև վերջնական արտադրանքը անցնում է անհրաժեշտ բոլոր ստուգումները։ Զգալի ուշադրություն է դարձվում հումքի ճիշտ պահեստավորման և փաթեթավորման տեխնոլոգիաների օգտագործմանը, սանիտարական կանոնների պահպանմանը։ Համակարգի կիրառումը թույլ է տալիս ապահովել բարձրորակ և անվտանգ սնունդ՝ պահպանելով միջազգային չափանիշները։ Համակարգի արդյունավետությունը պահպանելու և զարգացնելու նպատակով որակի վերահսկման մեր կենտրոնը իրականացնում է շաբաթական շրջայցեր ընկերության բոլոր մասնաճյուղերում։ Այս շրջայցերի ընթացքում մասնագետները հետևում են արտադրության բոլոր փուլերին՝ սկսած հումքի մուտքագրումից մինչև վերջնական պատրաստման գործընթացներ։Կարասը հաճախորդների կարծիքների մշտական վերլուծությամբ ապահովում է սննդի անվտանգության համակարգի հաջողությունը։ Իրականացվող հարցումների և սպառողների արձագանքների հիման վրա կազմակերպությունը մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ առաջարկելով ավելի բարձրորակ ուտեստներ։Տարիներ շարունակ Կարասը արժանացել է Սպառողների Միության բարձր գնահատականներին, ինչը վկայում է մեր կողմից պահպանվող բարձր որակի մասին։ Կարաս ազգային սննդի ցանցը շարունակում է մնալ սննդի որակի և անվտանգության պահպանման առաջատարներից մեկը HACCP համակարգի և որակի վերահսկման գործընթացների շնորհիվ։ Համակարգի ներդրման շնորհիվ Կարասի սննդամթերքի անվտանգությունը և որակը դառնում են սննդի ոլորտում վստահության և հաջողության կարևոր հենասյուներ, ինչը գնահատվում է թե՛ սպառողների, թե՛ մասնագիտական հաստատությունների կողմից:

Read More